Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 3-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում գործունեություն իրականացնող փաստաբան Էլադա Ղահրամանյանին։
Զրուցակիցները քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը, ՄԻՊ առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցելու առկա խնդիրների լուծմանը:
Իր հերթին Էլադա Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության և անձամբ Պաշտպանի դերը իրավունքների պաշտպանության և խթանման գործում։