Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». ՔՊ-ում ծավալված քննարկումները Փաշինյանին հետ չպահեցին արկածախնդրությունից

01 Մարտ, 2025 08:52
«Հրապարակ». ՔՊ-ում ծավալված քննարկումները Փաշինյանին հետ չպահեցին արկածախնդրությունից

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

«Եվրաքվեի նախագծի առաջին ընթերցմանը հաջորդած աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաեւ՝ ՔՊ-ում ծավալված քննարկումները, Նիկոլ Փաշինյանին հետ չեն պահել քաղաքական արկածախնդրությունից, եւ Եվրաքվեի նախագիծը կընդգրկվի մարտի 4-ի ԱԺ նիստերի օրակարգում։

Մարտի 3-ին այն կքննարկվի Եվրաինտեգրման հանձնաժողովում` կառավարությունն առաջարկել է նախագծին օրենքի տեսք տալ, նաեւ նշել ուժի մեջ մտնելու ժամկետը:

Ըստ այդմ, ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Մեր աղբյուրները պատմում են, որ առաջին ընթերցումից հետո ՔՊ-ում ասել են՝ «գուցե երկրորդ ընթերցման հարցում չշտապենք»՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը:

Որ Հայաստանը դեռ պատրաստ չէ, ոմանք մտահոգություններ ունեն Ռուսաստանի արձագանքների հարցում, սակայն Փաշինյանի հետ հանդիպմանը որոշվել է, որ դեպի ԵՄ հայտն ավարտին է հասցվելու, եւ առարկություններ չեն ընդունվում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին