Կարևոր իրադարձություններ

Ես երբեք չեմ ասել՝ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է. Փաշինյան

01 Մարտ, 2025 11:20
Ես երբեք չեմ ասել՝ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է. Փաշինյան

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երբեք չի ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է։

«Ես ասել եմ, որ Մարտի մեկի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու:

Վերջին շրջանում տեղի է քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, նաեւ ժամանակին քննարկել ենք գտլխավոր դատախազի թեկնածությունը: Մարտի 1-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է այն կարեւոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկներներին առաջադրել եմ:

Երբ որ ես ասում եմ բացահայտված է ինչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել բռնի ուժով, բանակի ներգրավմամբ հանցավոր խմբավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել  քաղաքացիական բողոքների ճնշում եւ սպանություններ, այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձեւըով ընթացք, իրավական գնահատական ստանա, բաց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»,-, լրագրողների հետ զրույցում ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին