Կարևոր իրադարձություններ

Առողջապահական ծառայությունների հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել

01 Մարտ, 2025 13:04
Առողջապահական ծառայությունների հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել։

Ինչպես հայտնում են նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։

Արդյունքահեն վարկավորման (RBL) այս ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո, որը կուղղվի`

առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը,

առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանն ու ինստիտուցիոնալացմանը,

բժշկական հաստատությունների լիցենզավորմանը,

առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը,

հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը,

էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին