Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիշերը հանգիստ է անցկացրել նախորդ օրը կրկին շնչառական նոպա ստանալուց հետո։
Այս մասին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։
«Հռոմի պապն անցած գիշերն անցկացրել է խաղաղ և հանգստանում է»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հռոմի Պապը, որն 88 տարեկան է, տառապում է երկկողմանի թոքաբորբով։ Ավելի վաղ նա շնչառական ասթմատիկ նոպա էր ունեցել, նրան տրվել էր արհեստական թթվածին: Պապի գիտակցությունն առկա է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր: