Միայն Ուկրաինայի քաղաքացիները կարող են իր հրաժարականի վերաբերյալ որոշում կայացնել։ Այս մասին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Fox News-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։
«Այս որոշումը կարող է կայացնել միայն Ուկրաինայի ժողովուրդը և եթե ինչ-որ մեկը գոհ չէ ինձնից, լավ: Ամերիկացիները քվեարկում են Ամերիկայի նախագահի օգտին, և յուրաքանչյուր եվրոպական երկիր քվեարկում է իր նախագահի օգտին»,- նշել է նա։
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմն ասել է, որ Սպիտակ տանը բանակցությունների ձախողումից հետո Զելենսկին կամ պետք է հրաժարական տա, կամ փոխվի։