Կարևոր իրադարձություններ

Զելենսկին ներողություն չի խնդրի Թրամփից

01 Մարտ, 2025 10:27
Զելենսկին ներողություն չի խնդրի Թրամփից

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար:

Fox News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի հասկանում՝ ինչ է արել Թրամփի հետ հանդիպմանը և չի պատրասգվում ներողություն խնդրել։

«Ոչ ոք այնքան չի ուզում պստերազմի ավարտ, որքան մենք` ուկրաինացիներս։

Բայց մեզ պետք են երաշխիքներ, մենք պետք է խաղաղության գնանք ամուր դիրքերով

Մենք պատրաստ ենք հողային ռեսուրսների վերաբերյալ գործարք կնքել, բայց դա բավարար չէ»,-ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը թեժ է անցել, այն ուղղորդվել է մեղադրանքներով, Թրամփը Զելենսկուն նույնիսկ հիմար է անվանել, նմանակել նրա խոսելաոճը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին