Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

01 Մարտ, 2025 15:15
ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող  էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8, 000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.

1) 3,000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2) 5,000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:

Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թ. փետրվարի 28-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.

1) 454 հատը կամ բաշխված քվոտայի (3,000 հատ) շուրջ 15%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2) 4,795 հատը կամ բաշխված քվոտայի (5,000 հատ) շուրջ 96%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին