Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Փնտրվում է «թալանը ետ բերող»

01 Մարտ, 2025 09:55
«Հրապարակ». Փնտրվում է «թալանը ետ բերող»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է՝ պետ չունի։ Նախկին ղեկավար Սրբուհի Գալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր պետ չի նշանակել։

Նախկինների ունեցած-չունեցածն ուսումնասիրող եւ գույքի պետականացմամբ զբաղվող այս վարչությունը մնացել է անգլուխ` առանց պետի եւ պետի տեղակալի։ Այս պահին վարչության պետի պաշտոնակատարը դատախազ Տիգրան Ենոքյանն է, որը հայտնի է նախկինների դեմ դատարան ներկայացրած հայցերով։

Նա է եղել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի եւ նրան փոխկապակցված 7 անձանց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի դեմ հարուցված վարույթները քննող եւ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազը։ Այժմ Աննա Վարդապետյանը մրցույթ է հայտարարել՝ այս վարչության պետի եւ տեղակալի թափուր հաստիքները լրացնելու համար։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե այս վարչության պետ է նշանակվելու Արեւիկ Ավոյանը, որը նախկինում աշխատել է Կադաստրի կոմիտեում, սակայն վերջինս նշանակվեց նշված վարչության դատախազ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդապետյանն Ավոյանին չի ցանկացել միանգամից նշանակել նման բարձր պաշտոնի եւ այժմ փնտրտուքների մեջ է՝ նախկինների «թալանածը ետ բերող է փնտրում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին