Shamshyan.com-ի տեղեկություններով, փետրվարի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մուտք են գործել Արմավիր քաղաքում գտնվող`«Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողություն կատարել։