«Գարանս» ցիկլոնի հետևանքով ֆրանսիական Ռեյունիոն կղզում առնվազն 4 մարդ է զոհվել:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
Քամու արագությունը հասել է մինչև 155 կմ/ժամի:
Տեղի բնակչությանը հորդորել են զգույշ լինել և սահմանափակել ուղևորությունները:
953 մարդ պատսպարվել է կենտրոններում, 160 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության, իսկ 310 հազարը՝ առանց ջրի: