«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երեկ, տեղի տալով հայ հանրության պահանջներին, վերջապես ՀՀ ԱԳՆ-ն մի հայտարարություն տարածեց Բաքվում դատվող հայ գերիների մասին, որտեղ, չգիտես ինչու, շեշտել էին, որ «հայազգի ռազմագերիների, պատանդների դատավարություններից» տեսաձայնագրություններ եւ լուսանկարներ են ադրբեջանական մամուլում հրապարակվում:
Կարծես ադրբեջանական կողմին հուշեին, որ այսուհետ հրապարակումներ մի արեք` փակ դատավարություններ արեք, որ մեր հանրությունը փողոց դուրս չգա եւ մեր համատեղ գործերին չխանգարի:
Բայց անգամ այս քաղաքակիրթ հայտարարությունն Ադրբեջանը չանտեսեց՝ անմիջապես մի խայտառակ տեքստ հրապարակեց Ադրբեջանի ԱԳՆ-ն` մեղադրանքներով, հերյուրանքներով եւ ցինիզմով լի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։