Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ։
«Մենք հիշում ենք 1988 թվականի Սումգայիթը և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին/ընկերներին։ ԵՄ-ն հավատարիմ է խաղաղության և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործին։
Մենք պետք է միասին աշխատենք հաշտեցման եւ կայուն, երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, որպեսզի երաշխավորենք, որ նման ողբերգություններն այլեւս երբեք չեն կրկնվի ոչ մի ժողովրդի հետ»,– X-ի միկրոբլոգում գրել է Մարագոսը։