Կարևոր իրադարձություններ

Աշնակ գյուղի խաչմերուկում մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն. վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել

03 Մարտ, 2025 19:35
Աշնակ գյուղի խաչմերուկում մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն. վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել

Մարտի 3-ին՝ ժամը 15:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշնակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին՝ Աշնակ գյուղի խաչմերուկում, «Mazda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով հայտնվել է ձորակում և տեղում մահացել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

 

Լրահոս

Դիտել ավելին