Զելենսկին ամենևին պատրաստ չէ խոսել խաղաղության մասին, բայց խնդիրն այն է, որ ժամանակը նրա օգտին չէ:
Այս մասին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
«Սպիտակ տունը չի տեսնում Զելենսկու պատրաստակամությունը՝ գնալ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայում մարտերը դադարեցնելու համար.
Ժամանակն է, որ Կիևը սկսի խաղաղ բանակցություններ, ԱՄՆ-ի համբերությունն ու դրամապանակները «անսահման չեն»»,- ընդգծել է Սպիտակ տունը։