Մարտի 1-ին և 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած գրքի փառատոնը:
Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ: Ճանաչված ու սիրված դերասանները ընթերցել են արդի հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ:
Սրան զուգահեռ ելույթով հանդես են եկել հանրահայտ Սոնա Գյուլխասյան - Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն», «Լավ էլի» և «Նեմրա» խմբերը: