Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում կառաջադրի Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը

03 Մարտ, 2025 18:57
ՔՊ-ն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում կառաջադրի Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Նիստի ընթացքում քննարկվել են մարտի 4-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը։

Խմբակցությունը որոշում է կայացրել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցությունը առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը»,- գրել է Կոնջորյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին