Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Lada Largus» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով «Lada Largus»-ը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։