Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջ

03 Մարտ, 2025 17:02
Գերմանիայում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջ

Գերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջ, ըստ նախնական տեղեկության՝ կա զոհ, գրում է Bild-ը:

Դեպքը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի մոտ գտնվող հետիոտնային հատվածում։ Մի քանի մարդ ծանր վիրավորվել է, դեպքի հանգամանքները դեռ անհայտ են։

Ոստիկանությունը շրջափակել է տարածքը և տեղի բնակիչներին կոչ է անում խուսափել քաղաքի կենտրոնից:

Ըստ Bild-ի՝ մեքենայի վարորդն արդեն ձերբակալվել է, սակայն նրա քայլի շարժառիթները դեռ չեն բացահայտվել։

Քաղաքի ելքերի մոտ հերթապահում են զինված ոստիկաններ, իսկ Մանհայմի կենտրոնի վրայով պտտվում է ուղղաթիռ։

Իրավապահ մարմինները դեռ չեն պարզաբանել՝ դա դժբախտ պատահար է, թե դիտավորյալ հարձակում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին