Կարևոր իրադարձություններ

Իսրայելն ավելի մեծ դաշնակից չունի Սպիտակ տանը, քան ներկայիս առաջնորդը. Ռուբիո

02 Մարտ, 2025 20:26
Իսրայելն ավելի մեծ դաշնակից չունի Սպիտակ տանը, քան ներկայիս առաջնորդը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարագացնի Իսրայելին 4 միլիարդ դոլարի պաշտպանական օգնության տրամադրումը։

«Ես ստորագրել եմ հռչակագիր՝ օգտագործելով հատուկ լիազորություններ՝ Իսրայելին մոտավորապես 4 միլիարդ դոլարի պաշտպանական օգնության տրամադրումն արագացնելու համար», - նշել Ռուբիոն՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից Իսրայելին ռազմական օգնություն փոխանցելու համար դրված պայմաններն ու սահմանափակումները անհասկանալի են և քաղաքականացված, մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը չեղյալ համարել նշան է, որ Իսրայելն ավելի մեծ դաշնակից չունի Սպիտակ տանը, քան ներկայիս ամերիկացի առաջնորդը։

 

Լրահոս

Դիտել ավելին