Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների երթևեկությունն առավել հարմարավետ դարձնելու նկատառումով։
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Գործարկումից ի վեր առաջին անգամ փոխվում են նաև շարժասանդուղքները:
«Սասունցի Դավիթ» կայարանում կփոխարինվի երեք շարժասանդուղք, որից մեկն արդեն տեղադրված է: Ծրագրի ընդհանուր արժեքը 115 մլն դրամ է: