Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղում

03 Մարտ, 2025 00:30
 Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղում

Մարտի 2-ին՝ ժամը 13։50-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 50 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։07-ին, մարվել՝ 14։36-ին։ Այրվել են անասնագոմի տանիքն ու մուտքի դուռը։

 

Լրահոս

Դիտել ավելին