ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 1-ին՝ ժամը 19:28-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ստացվել է հաղորդում, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է դիմել 35-40 տարեկան տղամարդ։
«Մեկնել են մարզային վարչության և Վաղարշապատի համայնքային բաժնի ծառայողներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի 41-ամյա բնակիչ տուժած տղամարդը Էջմիածնի Շահումյան փողոցի հարակից տարածքում վիճաբանել է 31-ամյա համաքաղաքացու հետ, և վերջինս էլ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրան։
Նույն օրը 31-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրությունում։