Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով, հաղորդում է CNN-ը։
«Մասնավորապես ասվում է, որ Թրամփ-Պուտին գագաթնաժողովի (նախապատրաստական աշխատանքները) այժմ արագացվել են»,- ասվում է նյութում։
Հեռուստաալիքը նաև ենթադրում է, որ Թրամփը միտումնավոր է փետրվարի 28-ին Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում վիճաբանություն կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որպեսզի ամբողջությամբ վարկաբեկի նրա կերպարը և հեռացնի նրան հակամարտության վերաբերյալ որոշումներ կայացնելուց: