Կարևոր իրադարձություններ

Զելենսկի-Թրամփ լեզվակռիվը ցույց տվեց՝ որքան բարդ է լինելու ուկրաինական կարգավորման գործընթացը. Պեսկով

03 Մարտ, 2025 14:05
Զելենսկի-Թրամփ լեզվակռիվը ցույց տվեց՝ որքան բարդ է լինելու ուկրաինական կարգավորման գործընթացը. Պեսկով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Սպիտակ տանը տեղի ունեցած լեզվակռիվը ցույց է տվել, թե որքան բարդ է լինելու ուկրաինական կարգավորման գործընթացը։

Միջադեպին նման գնահատական ​​է տվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին