Կարևոր իրադարձություններ

Նախարարը չնախատեսված այց է կատարել թիվ 148 ավագ դպրոց

03 Մարտ, 2025 13:25
Նախարարը չնախատեսված այց է կատարել թիվ 148 ավագ դպրոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Նախարարը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր:

Հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ։

Նշենք, որ նմանատիպ չնախատեսված այցերն ուսումնական հաստատություններ կլինեն շարունակական:

 

Լրահոս

Դիտել ավելին