Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի նոր իշխանություններն աշխարհում փոխում են քաղաքական կոնֆիգուրացիաները. Պեսկով

02 Մարտ, 2025 19:48
ԱՄՆ-ի նոր իշխանություններն աշխարհում փոխում են քաղաքական կոնֆիգուրացիաները. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր իշխանություններն աշխարհում փոխում են քաղաքական կոնֆիգուրացիաները։ 

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փորձում են բարելավել հարաբերությունները, սակայն Վաշինգտոնում նախորդ վարչակազմի գործողությունների պատճառով ճանապարհը երկար կլինի։ ԱՄՆ վարչակազմի արտաքին քաղաքական նոր կոնֆիգուրացիաները մեծապես համընկնում են Ռուսաստանի հետ։

Այժմ անհրաժեշտ է ուրվագծել Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցության հնարավոր ոլորտների շրջանակը, սակայն արագ արդյունքներ սպասել պետք չէ», - ասել է Պեսկովը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին