Կարևոր իրադարձություններ

Հայտնի է, թե երբ է ՌԴ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այցելելու Հայաստան

04 Մարտ, 2025 13:42
Հայտնի է, թե երբ է ՌԴ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այցելելու Հայաստան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, թե երբ է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այցելելու Հայաստան։

«Ես սպասում եմ իմ գործընկեր Մատվիենկոյի այցը հունիսի 5-6-ը»,- ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ այցը լինելու է պաշտոնական, երկողմ տարբեր հարցեր կան, որոնք պետք է քննարկել։

 

Լրահոս

Դիտել ավելին