Մարտի 30-ին նշանակված Գյումրի և Փարաքար համայնքների ՏԻՄ արտահերթ ընտրությունների առաջադրման վերջնաժամկետը մարտի 5-ն է, ժամը 18։00-ն։
Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ նշելով, որ այն կուսակցությունները և դաշինքները, որոնք ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն, մինչ այդ ժամկետը առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացնեն համապատասխան ԸԸՀ։
Գյումրիի դեպքում՝թիվ 31 ԸԸՀ՝ ք․ Գյումրի, Չարենցի 12, թիվ 37 դպրոցի շենք, Փարաքարի պարագայում՝ թիվ 14 ԸԸՀ, ք. Վաղարշապատ, Մաշտոցի 75, մշակույթի պալատի շենք։
Ընտրությունների նախապատրաստման ժամանակացույցին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ ստորև ներկայացված լինքով։