Կարևոր իրադարձություններ

56 հազար մարդ աշխատանք է փնտրում. հրապարակվել է ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը փետրվարի 1-ի դրությամբ

04 Մարտ, 2025 16:07
56 հազար մարդ աշխատանք է փնտրում. հրապարակվել է ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը փետրվարի 1-ի դրությամբ

Միասնական սոցիալական ծառայությունը հրապարակել է ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ.

ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 56.1 հազար մարդ։

ՄՍԾ տարածքային կենտրոններում 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ (միայն հունվար ամսվա ընթացքում) խորհրդատվություն է ստացել 3.1 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:

ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 15.8 հազ. գործատուների հետ, որոնցից հավաքագրվել է 614 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 102-ը նոր ստեղծված աշխատատեղեր են:

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 713 աշխատանք փնտրող (429-ը՝ կին, 141-ը՝ երիտասարդ, 9-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ):

 

Լրահոս

Դիտել ավելին