Կարևոր իրադարձություններ

Ցավում եմ. ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել. Զելենսկի

04 Մարտ, 2025 20:08
Ցավում եմ. ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել. Զելենսկի

Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը չընթացավ այնպես, ինչպես պետք է լիներ։ Այս մասին X-ի էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ցավում եմ, որ դա տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել։

Ուկրաինան ձգտում է խաղաղության։ Մեզնից ոչ ոք անվերջ պատերազմ չի ցանկանում։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար:

Պատրաստ ենք գործել արագ՝ պատերազմն ավարտելու համար։ Առաջին փուլում կարող են լինել գերիների ազատ արձակում, օդային զինադադար։

Գնահատում ենք ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինայի ինքնիշխանութան պահպանման հարցում, պատրաստ ենք ստորագրել հանածոների մասին պայմանագիրը»,- գրել է նա։

Ավելի վաղ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և քննարկումներ սկսեն Թրամփի հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին