Կարևոր իրադարձություններ

Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. ՀՀ վարչապետ

04 Մարտ, 2025 22:37
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. ՀՀ վարչապետ

ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները նորություն չեն, ռազմակավարական գործընկերության փաստաթուղթ ենք ստորագրել, որը պիտի որպես օրակարգ վերցնենք և փորձենք իրագործել:Այս մասին իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն հրապարակային փաստաթուղթ է, ես կարևորում եմ, որ մեր տարածաշրջանի համար մեր մտադրությունները լինեն թափանցիկ: Հույս ունեմ, որ այդ համաձայնությունը կիրագործվի, և մեր տարածաշրջանում ոչ թե սպառնալիքներ կստեղծվեն կամ կավելանան, այլ հնարավորոթյունները, որոնք միշտ գոյություն ունեն, ավելի կընդգծվեն

Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ։ Իրանի կայունությունը, զարգացումը և անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար»,-նշել է Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին