2025 թ. փետրվարից իրականացվում են տոտալ-քաղաքական հետապնդումներ՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԴՕԿ կուսակցության խորհուրդը։
«Այս պահին վտանգված է նրա կյանքը, և մեր համար նրա անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի։
Հաշվի առնելով առկա իրադարձությունները՝ ԴՕԿ կուսակցության խորհուրդը որոշեց առաջնահերթություն տալ Վարդան Ղուկասյանի կյանքի և ազատության անհրաժեշտությանը՝ չմասնակցելով Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին»,-նշված է հաղորդագրության մեջ: