ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։
«ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ենք ստորագրել և մենք պիտի այդ փաստաթուղթը որպես օրակարգ վերցնենք և փորձենք իրագործել։
Դա հրապարակային փաստաթուղթ է, ես կարևորում եմ դա, որպեսզի մեր հարևանների և մեր գործընկերների համար մեր մտադրությունները լինեն թափանցիկ։ Մենք հույս ունենք, որ այդ համաձայնությունը կիրագործվի, կյանքի կկոչվի և այդ համագործակցության համատեքստում մեր տարածաշրջանի համար ոչ թե նոր սպառնալիքներ կձևավորվեն ու կավելանան, այլ հակառակը հնարավորությունները ավելի կընդգծվեն։
Սա, իհարկե, հեշտ չի , բայց երբեք էլ հեշտ չի եղել, և երբեք էլ հեշտ չի լինելու։ Պետք գտնել ճանապարհներ, կամք այդ հնարավորությունները ստեղծելու և օգտագործելու ուղղությամբ»ասել է վարչապետը։