Բաքվում ընթացող շինծու դատավաության ընթացքում Ռուբեն Վարդանյանն իրեն ուղղված հարցերից ոչ մեկին չի պատասխանել։ Այս մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Դատավարության» ընթացքում ցուցադրվել են Ռուբեն Վարդանյանի անձնական ձայնային խոսակցություններն ու նամակագրությունը WhatsApp, Signal և Telegram հավելվածներով, ինչպես նաև նրա պատրաստած փաստաթղթերը, լուսանկարներն ու տեսագրությունները։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, հաջորդ «դատական նիստը» մարտի 11-ին է։
Փետրվարի 19-ից Վարդանյանը հացադուլ է հայտարարել։