ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստաընկերությանը։
«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, և սա երաշխիք է, որ 2 երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում։
Մեր հարաբերությունները զարգանում են քաղաքական երկխոսության, տնտեսական գործակցության և առևտրաշրջանառության մակարդակներում»,-ասել է վարչապետը։