Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
5 խաղափուլից հետո Արամ Հակոբյանն ունի 4.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի հետ:
6-րդ խաղափուլում նրանք կխաղան միմյանց դեմ:
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 3 միավոր:
Վահե Սուքիասյանը բոլոր 5 խաղերում խաղացել է գրոսմայստերների դեմ՝ հաղթելով Պավել Պոնկրատովին և ոչ-ոքի խաղալով Անդրեյ Եսիպենկոյի, Ալեքսանդր Գրիշչուկի, Վադիմ Զվյագինցևի և Մանուէլ Պետրոսյանի հետ։
Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը ունեն 2.5 միավոր: