Մարտի 4-ին՝ ժամը 14:41-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցի ռեստորաններից մեկի բակում այրվում է փայտ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի հետնամասում գտնվող ինքնաշեն ծածկի տակ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։03-ին, մարվել՝ 15։16-ին։ Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 60 քմ) և կենցաղային իրեր։