Կարևոր իրադարձություններ

Պայթյուն՝ Այգավանի բենզալցակայանում. կա երկու տուժած

04 Մարտ, 2025 18:34
Պայթյուն՝ Այգավանի բենզալցակայանում. կա երկու տուժած

Մարտի 4-ին՝ ժամը 16։39-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)․ կա երկու տուժած։

 

Լրահոս

Դիտել ավելին