Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյան (նստավայրը՝ Հանոյ) Վիենտյանի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիտին:
Արարողությանը հաջորդած մտքերի փոխանակման ժամանակ զրուցակիցները կարևորել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում հարաբերությունների զարգացումը, բարձրաստիճան շփումների խթանումն ու երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդումը՝ որպես ապագա համագործակցության ամուր հիմք։
Անդրադարձ է նաև կատարվել տնտեսական և առևտրային համագործակցությանը, ներդրումների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներին։