Մարտի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյին։
Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
«Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև՝ Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին միջազգային զարգացումները։
Բրունո Ռետայոյին վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության և անձամբ իր հանձնառությունը մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու հարցում։
Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը և նախարար Ռետայոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության խորացմանը, Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը, ինչպես նաև՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրին»,- ասվում է հաղորդագրությունում։