ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բաքվում պահվող գերիների թեմայի շահարկումներին ու պնդումներին, թե Հայաստանը չի զբաղվում այդ հարցով:
«Գերիների վերադարձի խնդիրը ամենևին կապ չունի Խաղաղության պայմանագրի հետ։Անկախ նրանից, երբ վերջնականապես կհամաձայնեցվի ու կստորագրվի Խաղաղության պայմանագիրը, գերիների վերադարձի խնդիրը միշտ է ակտուալ։ Չենք սպասելու, թե երբ է համաձայնեցվելու Խաղաղության պայմանագիրը, որպեսզի պահանջենք գերիներին։
Հետևաբար սին են այն պնդումները, թե Հայաստանը չի զբաղվում գերիների վերադարձի խնդրով ու դրա համար հարցը ընդգրկված չէ Խաղաղության պայմանագրում։Գերիների վերադարձի խնդիրը միշտ է ակտուալ, քանի դեռ վերջին գերին չի վերադարձել Հայաստան»,- գրել է Չախոյանը: