Կարևոր իրադարձություններ

ՀՀ օրհներգը կհնչի նաև մանկապարտեզներում և ուսուցման այլ հաստատություններում

04 Մարտ, 2025 14:57
ՀՀ օրհներգը կհնչի նաև մանկապարտեզներում և ուսուցման այլ հաստատություններում

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» փոփոխությունների և լրացումների նախագծի ընդունումից հետո, բացի դպրոցներից և բուհերից, որտեղ արդեն իսկ գործող տարբերակով պետք է հնչեր, օրհներգը կհնչի նաև նախադպրոցական հաստատություններում, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում:

Այդ մասին այսօր ԱԺ-ում՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար, հարակից զեկուցող Ժաննա Անդրեասյանը:

«Օրենքի ընդունումից հետո նախատեսվում է նաև ենթաօրենսդրական համապատասխան կարգավորումներով հստակեցում մտցնել կատարման ընթացակարգերի վերաբերյալ»,- ասաց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին