Ինչպես քիչ առաջ տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա: Ձերբակալվածը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն է:
Լուրը Shabat.news-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը`հավելելով, որ պաշտոնյան ձերբակալվել է նախորդ ամիս քաղաքապետարանի մյուս պաշտոնյանների ձերբակալությունների գործի շրջանակում:
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի սկզբին այս գործով ձերբակալվել ու կալանավորվել էին ևս 4 անձ`Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանն ու նրա տեղակալ Արամ Այվազյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։
Ըստ շրջանառվող լուրերի` նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու մեջ: