Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշումը

04 Մարտ, 2025 18:27
Քննարկվել է «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշումը

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժիններ, տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։

Սիրո Ամիրխանյանը շրջայց է կատարել մարզային ստորաբաժանումների վարչական շենքերում, տեղում ծանոթացել հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Արագածոտնի մարզային բաժնի պետ Գևորգ Դումանյանը և Արմավիրի մարզային բաժնի պետ Մուշեղ Ղահրամանյանը Գլխավոր հարկադիր կատարողին են ներկայացրել աշխատանքային գործընթացին, կատարողական վարույթներին վերաբերող հարցեր։

Մարզային բաժինների աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը  և կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման՝ հարկադիր կատարման ընթացակարգային որոշ կարևոր հարցեր։ Շեշտվել է հատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների հետ շփումներին, մասնավորապես՝ ուղղորդել վերջիններիս՝ օգտվելու Ծառայության կողմից ներդրված https://cabinet.harkadir.am/ թվային հարթակից, ինչն էապես խնայելու է ոչ միայն քաղաքացիների ժամանակը, այլև հնարավորություն է տալու անհրաժեշտ տեղեկություն ստանալ իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթների մասին, նույն հարթակից կատարելու նաև վճարումներ։    

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդյունավետ աշխատանքի կազմակերպմանն ու համակարգմանն առնչվող այլ հարցեր։ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

 

Լրահոս

Դիտել ավելին