Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ Հայաստանը տվյալներ ունի ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2,000 քաղաքացու մասին։
Հունվարի վերջում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) հրապարակել էր զեկույց, որում նշվում էր, որ ըստ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության՝ ՀՀ 2808 քաղաքացի պետք է արտաքսվի։
Սինանյանը նշում է, որ իրենք գիտեն ավելի քան 2,000 ՀՀ քաղաքացիների մասին, սակայն իրական թիվը, ըստ նրա, ավելի մեծ է։ Նա նաև հավելել է, որ արտաքսված քաղաքացիների մասին թիվը հայտնի չէ։
Արտաքսված քաղաքացիներն էլ չեն կարող սփյուռքի մաս համարվել, քանի որ ԱՄՆ-ում գտնվել են ապօրինի: