Կարևոր իրադարձություններ

Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

04 Մարտ, 2025 11:42
Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում ներկայացվել է Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման նախագծային աշխատանքների ընթացքը։

Քննարկվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման նախագծային լուծումները, ինչպես նաև Դիլիջանի թունելի համար առաջարկվող հիմնանորոգման և նոր թունելի կառուցման տարբերակները։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տարբեր հատվածների իրականացման ընթացքը, հետագա ծրագրերի առաջնահերթությունները, հեռանկարները և առաջիկա անելիքները։ Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև կառավարման խորհրդի 2024 թվականին ընդունված որոշումների կատարման ընթացքին։

 

Լրահոս

Դիտել ավելին