Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

04 Մարտ, 2025 13:33
Կոտայքի մարզում բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

Մարտի 4-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի հարևանությամբ, բախվել են 29-ամյա Ս. Խաչատրյանի վարած «Ինֆինիտի» մակնիշի, 62-ամյա Ա. Հարությունյանի վարած «Մերսեդես» մակնիշի, 55-ամյա Ա. Կարապետյանի վարած «Տեսլա» մակնիշի, 33-ամյա Դ. Ազիզբեկյանի վարած «Սուբարու» մակնիշի և 66-ամյա Հ. Քարամյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Քարամյանն ու նրա ուղևոր 25-ամյա Մ. Գրիգորյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

 

Լրահոս

Դիտել ավելին