Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան արձագանքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշմանը

04 Մարտ, 2025 13:11
Ֆրանսիան արձագանքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշմանը

Ֆրանսիայի կառավարությունը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցմանը` նշելով, որ դա կհետաձգի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը: 

«Եթե մենք խաղաղություն ենք ուզում, Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը կամրապնդի՞ խաղաղությունը, թե՞ կհետաձգի այն: Դա միայն կամրապնդի ագրեսորի դիրքերը», – երեքշաբթի France 2-ի եթերում ասել է Եվրոպական հարցերի նախարար Բենջամին Հադադը:

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը։

Սպիտակ տնից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չի եղել։

 

Լրահոս

Դիտել ավելին