Կարևոր իրադարձություններ

Ուրախ ենք տեսնել ավելի շատ զբոսաշրջիկների Իրանից. Նիկոլ Փաշինյան

04 Մարտ, 2025 22:52
Ուրախ ենք տեսնել ավելի շատ զբոսաշրջիկների Իրանից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի հանրային հեռուստաընկերության (IRIB) լրատվական ալիքին։

IRIB -  Հանուն բարձրյալն Աստծո, մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերության այս հարցազրույցն անցկացնելու խնդրանքն ընդունելու համար: Ձեր թույլտվությամբ մեր զրույցը սկսենք երկկողմ հարաբերություններից: Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ավելի քան 1000 ամյա վաղեմություն ունեն, և այդ հարաբերությունները միշտ համարվել են եզակի հարաբերություններ: Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ ունեն զգալի կարողություններ, որոնք ամբողջությամբ չեն իրացվել: Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումն ինչպե՞ս է սահմանվում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ և ուրախ եմ այս հնարավորության համար: Ես միշտ ընդգծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա: Եվ սա թերևս երաշխիք է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում: Եվ մենք ուրախ ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական երկխոսության մակարդակում, և՛ տնտեսական գործակցության մակարդակում:

Մենք ուրախ ենք տեսնել ավելի շատ զբոսաշրջիկների Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն այցելող և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն այցելող, և նաև մեր առևտրաշրջանառությունը բնական տեմպերով աճում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին